MCKS Բացայայտւել է Հինդուիզմի ներքին ուսուցումները®

-Վարպետ Չոա Քոք Սռւի (Master Choa Kok Sui)
Բացայայտէք հնդկական տարբեր աստւածութիւնների էութեան յետեւ գտնւած գաղտնիքները եւ թէ ինչպէս էք կարող ձեռնհասութիւն ունենալ այդ էներգիաներին ինքնա-փոխակերպման եւ ինքնաևբուժման համար:
Թէեւ շատերը մտածում են որ Հինդուիզմը բազմաևթեզիս կրօն է, բայց իր ամենից խորունկ էութեան մէջ Հինդուիզմը բաժանում է աշխարհի ամենից մեծ կրօնների, ինչպէս քրիստոնէութեան, բուդդաիզմի եւ իսլամի, հաւատալիքների կորիզը:
Այս աշխատանոցը ցոյց կը տայ ձեզ մի պրագմատիկ մօտեցում ըմբռնելու Մի Անկերպարան Տիեզերական Աստծուն, 8000ամեայ վաղեմութիւն ունեցող կրօնի ընդմիջից: Քաղելով տարբեր կրօնների եւ մշակոյթների շուրջ ունեցած իր գիտութիւնների հարստութիւնից, եւ ուղղակի փոխանցումով իր Ուսուցիչից, Մեծ Վարպետ Չոա Քոք Սռւի (Grand Master Choa Kok Sui) հատում է սնոտապաշտական հաւատալիքներից՝ դրսեւորելու համար ներքին իմաստը եւ կարեւորութիւնը որ գտնւում է տարբեր աստւածութիւնների, սիմւոլների եւ ծէսերի յետեւում, որ կազմում է այս ուժեղ կրօնի անբաժանելի մի մասը:
Մասնակցելով այս փորձառութեամբ յագեցած կուրսին, դուք կը սովորէք՝
- Ի՞նչու Գանեշը ունի փղի գլուխ. ի՞նչով է նա միացած Քռւնդալինի Շաքթին (Kundalini Shakti), ի՞նչու ընդամենը մէկ ժանիք.
- Ի՞նչու են Շիւա (Shiva) եւ Քռիշնա (Krishna) ներկայացւում «կապոյտ մաշկով». Ինչ միջոցով է Շիւա (Shiva) եւ Քռիշնա (Krishna) արագացնում մեր Հոգեւոր Զարգացումը եւ Ինդիգօ Մանուկները.
- Արդեօք Հանռւման (Hanuman) իրապէ՞ս մի կապիկ է եղել. ինչու է նա այդքան ուժեղ. սովորէք եւ իմացէք Հանռւմանի (Hanuman) Ուժի Գաղտնիքը.
- Սովորէք եւ փորձարկէք հիմնական Հինդու Ուժի Բառերը- Մանթռաի (mantras) Գաղտնիքները, ինչպէս են՝ Օմ Նամա Շիւայա (Om Namah Shivaya), ձեռնհասութիւն գտէք Հոգու Ուժային երեսակին.
- Գայաթռի Մանթռա (Gayatri Mantra) - Աստւածային Առաջնորդութեան, Պաշտպանութեան եւ Բուդդան արթնացնելու համար
- Lakshmi Mantra - Բացայայտում է Առատութիւնը եւ Հարստութիւնը
- …. Եւ շատ ու շատ այլ բաներ.
MCKS Բացայայտւել է Հինդուիզմի ներքին ուսուցումները կուրսի դասընթացը 1 օր է :
MCKS Կենսաէներգետիկ բուժման կուրսի ուսուցումը նախապայման է.
Կէտ. Դասընթացներին պիտի ծանօթանալ հերթաբար քանի որ իւրաքանչիւր մակարդակ հիմք է պատրաստում յաջորդի համար: Ինքը դասատուն ուսուցման ընթացքում իր աշակերտների հետ համատեղ գործադրում է տեխնիկաները: Իւրաքանչիւր դասընթացի աւարտից յետոյ միջազգային մակարդակով ընդունւած մի վկայական է տրւելու Վարպետ Չոա Քոք Սռւի-ի (Master Choa Kok Sui) Ինստիտուտ Ներքին Ուսուցման կամ Համաշխարհային Փրանիք Բուժման Հաստատութեան կողմից: