MCKS Կենսաէներգետիկ (Փրանիք) հոգեբուժութիւն®

-Վարպետ Չոա Քոք Սռւի (Master Choa Kok Sui)
MCKS կենսաէներգետիկ հոգեբուժութեամբ պիտի պարապել MCKS Յառաջացած կենսաէներգետիկ բուժման կուրսը անցնելուց յետոյ որտեղ չաքրաների հոգեբանական Ֆունկցիան պիտի դասաւանդւի: Դա կենսաէներգետիկ բուժման տեխնիկաներն են որ կարող են բուժել զգացական եւ մտային անհաւասարակշռութիւնները:
Կենսաէներգետիկ հոգեբուժական կուրսում դուք կը սովորէք նաեւ՝
- Ինքնաևբուժում լարւածութեան, գրգռւածութեան, տխրութեան եւ անհանգստութեան դիմաց.
- Պարտադիր վերաբերմունքներ՝ վախեր, կախւածութիւն ծխելուց, ալկոհոլից, թմրեցուցիչներից, ուտելիքից եւ նոյնիսկ դեպրեսիայից, պարանոյաից, եւ հալիւցինացիայից.
- Բուժումը հոգեկան նոպաներից որոնք կարող են պատճառել մտահոգութիւն, գրգռւածութիւն, վատ դէպքեր կամ նոյնիսկ տնտեսական վնասներ:
- Չաքրաների վնասւած կամ ճաքեր տւած պաշտպանութեան ցանցերում վերանորոգումներ՝ խուսափելու համար ապագայ ներխուժումներից:
- Պաշտպանական տեխնիկաներ դիմակայելու համար ձեր չաքրաները, աուրան եւ նիւթական ունեցւածքը.
- Ձեզ շրջապատող մարդկանց պատկանող բացասական ազդեցութիւնների վերացումը (օրինակի համար թշնամութիւն, նախանձ, զայրոյթ, եւ այլն).
- Սովորել թէ ինչպէս պատրաստել աուրա եւ չաքրայի պաշտպանութիւն.
MCKS կենսաէներգետիկ հոգեվերլուծութեան կուրսի դասընթացը 2 օր է:
MCKS Յառաջացած կենսաէներգետիկ բուժման կուրսը նախապայման է.
Կէտ. Դասընթացներին պիտի ծանօթանալ հերթաբար քանի որ իւրաքանչիւր մակարդակ հիմք է պատրաստում յաջորդի համար: Ինքը դասատուն ուսուցման ընթացքում իր աշակերտների հետ համատեղ գործադրում է տեխնիկաները: Իւրաքանչիւր դասընթացի աւարտից յետոյ միջազգային մակարդակով ընդունւած մի վկայական է տրւելու Վարպետ Չոա Քոք Սռւի-ի (Master Choa Kok Sui) Ինստիտուտ Ներքին Ուսուցման կամ Համաշխարհային Փրանիք Բուժման Հաստատութեան կողմից: