MCKS Հոգեւոր Առեւտրի Վարչարարութեան®

-Վարպետ Չոա Քոք Սռւի (Master Choa Kok Sui)
Յեղաշրջող մի մօտեցում Ձեր Կեանքի եւ Առեւտրի Յաջող Վարչականութեան համար օգտագործելով Էզոտերիկ Օրէնքները.Այս նորօրինակ աշխատանոցը որ վերջերս ձեւաւորւել է Վարպետ Չոա Քոք Սռւի-ի (Master Choa Kok Sui) միջոցով օգտագործում է յեղաշրջող մի մօտեցում առեւտրի հարցում յաջողութեան եւ նիւթական բարելաւման հասնելու համար, վարչարարութեանը տալով մի արդիական եւ բարեկամական տեսք:
Օգտագործելով էներգիա եւ հոգեւոր օրէնքներ, ծրագրաւորումների եւ փրոժէների իրականացումը եւ ընդհանուր աշխատանքային յարաբերութիւնների գործարկումը կը դառնայ աւելի հեշտ: Կազմակերպչական դրական մի մթնոլորտ, աշխատաւորութեան բարելաււած արտադրողականութիւն, եւ դրամագլխի լաւ աճ կը ստեղծւի: Մեդիտացիայի պարզ տեխնիկաներով անհատ մարդիկ կարող են աւելի սրել իրենց միտքը, բարձրացնել իրենց տարողութիւնը ճշգրիտ որոշումներ կայացնելու համար եւ ուշադիր լինելու առեւտրական կրիտիկական իրադրութիւնների նկատմամբ:
Այս կուրսը նաեւ սովորեցնում է թէ ինչպէս պիտի վարւել այնպիսի իրադրութիւնների ժամանակ որոնք աշխատավայրում ստրեսի առաջացման պատճառ են լինում, կառավարիչներին մղելով արագօրէն սպառելու իրենց Ֆիզիքական եւ մտային ուժերը: Կուրսին մասնակցողներին պիտի տրամադրւի գործնական արագ խորհուրդներ «ստրեսի եւ լարւածութեան էներգիան» վերացնելու համար:
Անհատ մարդկանց հոգեւին ուժեղացումը որպէս հետեւանք իր հետ բերում է ուժ, վստահութիւն, նպատակների յստակացում, եւ դինամիզմ դիմագրաւելու առեւտրի իրադրութիւնները: Լսէք այն տեխնիկաների մասին որոնց օգնութեամբ կամուրջ է ստեղծւել վարչարարների եւ աշխատաւորութեան միջեւ տարածութիւնների վրայ, ձեռք բերէք երկուստեք յարգանք, զարգացրէք աւելի եւս ուժեղ յարաբերութիւններ, տարածէք ազդեցութեան ոլորտը եւ բարելաւէք արդիւնաբերութիւնը:
Անհատ մարդկանց հոգեւին ուժեղացումը որպէս հետեւանք իր հետ բերում է ուժ, վստահութիւն, նպատակների յստակացում, եւ դինամիզմ դիմագրաւելու առեւտրի իրադրութիւնները: Լսէք այն տեխնիկաների մասին որոնց օգնութեամբ կամուրջ է ստեղծւել վարչարարների եւ աշխատաւորութեան միջեւ տարածութիւնների վրայ, ձեռք բերէք երկուստեք յարգանք, զարգացրէք աւելի եւս ուժեղ յարաբերութիւններ, տարածէք ազդեցութեան ոլորտը եւ բարելաւէք արդիւնաբերութիւնը:
Մասնակցելով այս փորձառութեամբ յագեցած կուրսին, դուք կը սովորէք.
- Յաւելել գործի յաջողութիւնը եւ շահոյթը կիրառելով էզոտերիկ օրէնքներ.
- Ստրեսի վարչարարութիւնը կը բարելաւի շնչառութիւնը եւ մեդիտացիայի տեխնիկաները
- Արագ եւ շարժուն Ֆիզիքական եւ մտային վերստացման տեխնիկաներ
- Յստակ եւ սուր մտքի զարգացում մեդիտացիայի միջոցով
- Կառուցել աշխատանքային արդիւնաւէտ, ազդեցիկ եւ ներդաշնակ մթնոլորտ
- Ազդեցիկ ժամանակային վարչարարութիւն
- Բարելաւել պրոՖեսիոնալ եւ անձնական յարաբերութիւնները
- Վարչարարութիւն՝ օգտագործելով Եօթ Ճառագայթ /մարդկային նախատիպ եւ հակումներ/...
MCKS Հոգեւոր Առեւտրի Վարչարարութեան Կուրսի դասընթացը 1 օր է:
MCKS Կենսաէներգետիկ Բուժման կուրսի անց կացումը նախապայման է.
Կէտ. Դասընթացներին պիտի ծանօթանալ հերթաբար քանի որ իւրաքանչիւր մակարդակ հիմք է պատրաստում յաջորդի համար: Ինքը դասատուն ուսուցման ընթացքում իր աշակերտների հետ համատեղ գործադրում է տեխնիկաները: Իւրաքանչիւր դասընթացի աւարտից յետոյ միջազգային մակարդակով ընդունւած մի վկայական է տրւելու Վարպետ Չոա Քոք Սռւի-ի (Master Choa Kok Sui) Ինստիտուտ Ներքին Ուսուցման կամ Համաշխարհային Փրանիք Բուժման Հաստատութեան կողմից: